Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Երաժշտական պրեմիերա. «Երգ Հայաստանի մասին»

Երաժշտական պրեմիերա. «Երգ Հայաստանի մասին»
06.10.2012 | 12:06

Նարեկացի արվեստի միությունում հոկտեմբերի 10-ին երաժշտական պրեմիերա է. կներկայացվի շվեյցարացի երգահան, դաշնակահար, երգեհոնահար և հայագետ Ալեքսանդր Բրինկեի «Երգ Հայաստանի մասին» օրատորիան՝ նվիրված Հայոց Եղեռնին:

Նվագախմբի և երգչախմբի համար նախատեսված օրատորիան գրված է Դանիել Վարուժանի, Սիամանթոի, Ավետիք Իսահակյանի, Վահագն Դավթյանի ստեղծագործությունների հիման վրա:
Կներկայացվի օրատորիայի համակարգչային պարտիտուրայի ձայնագրությունը:
Ալեքսանդր Բրինկեն հեղինակել է երեք սիմֆոնիա, «Ձնե թագուհի» բալետը, լատինական պատարագ և մի շարք այլ երաժշտական գործեր: Ներկայացվելիք օրատորիան կոմպոզիտորը ստեղծել է Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ: Հայաստանում այն հնչելու է առաջին անգամ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ